Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զոհեր և վիրավորներ չկան. shamshyan.com


Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զոհեր և վիրավորներ չկան. shamshyan.com

  • 22-02-2018 12:59:57   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը


Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 07։50-ի սահմաններում Նոյեմբերյան- Բաղանիս ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում 30-ամյա Գևորգ Սարգսյանը իր վարած Volvo մակնիշի 80 VL 033 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել Բաղանիսի բնակիչները՝ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Ապրիկյանի գլխավորությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները։ Ֆոտոլրագողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել ալյումինով։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ ավագ լեյտենանտ Փափախչյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը