Դիրքի չարաշահում. Տարոն Մարգարյանի մասով պետք է քրեական գործ հարուցվեր. Զարուհի Փոստանջյան. «Ժողովուրդ» (տեսանյութ)


Դիրքի չարաշահում. Տարոն Մարգարյանի մասով պետք է քրեական գործ հարուցվեր. Զարուհի Փոստանջյան. «Ժողովուրդ» (տեսանյութ)

  • 22-02-2018 13:07:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



«Ժողովուրդ»- Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու սկանդալային նիստի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258 եւ 118 հոդվածների հատկանիշներով՝ խուլիգանության եւ ծեծի հոդվածներով:
 
Այժմ հարուցված գործն ուղարկվել է քննչական կոմիտե:
 
Որքանո՞վ են հարուցված քրեական գործի հոդվածներն արտացոլում ավագանու նիստում տեղի ունեցածը, եւ ինչ դիրքորոշում ունի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:
 
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ:
 
-Տիկի՛ն Փոստանջյան, ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերից հետո հարուցվել է քրեական գործ: Լինելով իրավաբան` որքանո՞վ եք գոհ հարուցված քրեական գործի հատկանիշներից:
 
-Ես պետք է ասեմ, որ մենք այդտեղ էինք ոչ թե որպես ինչ-որ մի խնջույքի մասնակից, որտեղ տեղի է ունեցել ծեծ կամ խուլիգանություն: Մենք գտնվում էինք Երեւանի քաղաքապետարանում, նիստերի դահլիճում, եւ մեր նկատմամբ հարձակում տեղի է ունեցել նիստի ժամանակ՝ մեր քաղաքական դիրքորոշման համար: Հետեւաբար, պետք է հարուցվեր քրեական գործ այլ հատկանիշներով՝ կուսակցության գործունեության խոչընդոտում: Այդ խոչընդոտելը սկսվեց հենց Տարոն Մարգարյանի հրահանգի ներքո, հետեւաբար պետք է հարուցվեր քրեական գործ այդ նույն ապօրինի հրահանգը տվող անձի պաշտոնեական դիրքի չարաշահման հանցակազմով: Բացի այդ` դա տեղի ունեցավ, քանի որ մենք ներկայացնում էինք որպես մի քաղաքական ուժ, որն ունի այլ հայացքներ, հետեւաբար դա խտրականության ներքո էր տեղի ունենում, եւ նաեւ մենք ներկայացված էինք կին ավագանու անդամներով, եւ այս առումով նույնպես տեղի է ունեցել խտրական մոտեցում: Հենց հատկապես ոտնձգություն, սեռական ոտնձգություն Մարինա Խաչատրյանի նկատմամբ, եւ այս առումով եւս պետք է հարուցվեր քրեական գործ այդ հատկանիշներով: Ես քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմերի` արդեն չորս հատկանիշ նշեցի, որոնք, սակայն, այս պահի դրությամբ վարույթ իրականացնող մարմնի ուշադրությանը չեն արժանացել, եւ չգիտեմ՝ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվելո՞ւ են, թե՞ ոչ: Կարող եմ ասել, որ, իհարկե, մեզ այս պահի դրությամբ, ինչ տեղի է ունենում, չի բավարարել, եւ մենք պետք է ապագայում նաեւ բողոք ներկայացնենք, եթե մեր բողոքը չբավարարվի: -Իրավաբանները չեն բացառում, որ հարուցված քրեական գործի խուլիգանություն հոդվածը վերագրված է հենց Ձեր խմբակցության անդամներին:
 
-Իհարկե, դա հնարավոր չեմ համարում: Որովհետեւ հանցակազմը վերաբերում է հենց իրենց: Մենք մեր քաղաքական դիրքորոշումը հայտնել ենք ու քաղաքական դիրքորոշման համար ենթարկվել ե՛ւ բռնության, ե՛ւ հետապնդման: Դեռ ավելին` պետք է ասեմ նաեւ` մեր նկատմամբ պատիժ գործողություններ են տեղի ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահման ներքո:
 
-Դուք խոսեցիք կանանց հանդեպ խտրական մոտեցման մասին: Սակայն Ձեզ շատ են քննադատում՝ ասելով, թե կնոջ վայել պահվածք չեք ցուցաբերել: Արդյոք հնարավո՞ր չէր` Ձեր ակցիան այլ կերպ իրականացվեր:
 
-Միանշանակ կարող եմ ասել, որ քննադատություններ կարող են հնչել, բայց մենք դա չենք կիսում: Եթե մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ հարցին լուծում չի տրվել, ապա ուրիշ ի՞նչ ձեւով պետք է մենք բարձրացնեինք: Մեր լիազորությունների սահմաններում մենք օգտվել ենք մեր բոլոր հնարավորություններից եւ բարձրաձայնել ենք այդ խնդիրը:
 
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը