Կբարելավվի էկոլոգիական կրթության օրենսդրությունը և կառավարման համակարգը


Կբարելավվի էկոլոգիական կրթության օրենսդրությունը և կառավարման համակարգը

  • 22-02-2018 13:40:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրը հավանություն է տվել Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությանը: Փաստաթղթով սահմանվել են էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարական ուղղությունները, ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ղեկավարման, մոնիթորինգի իրականացման և վերահսկման ընթացակարգերը: 
 
Ռազմավարությամբ առաջարկվում է ապահովել էկոլոգիական անընդմեջ կրթության և դաստիարակության գործընթացի շարունակականությունն ու մեթոդական կապը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, ձևավորել համարժեք էկոլոգիական պատկերացումներ «մարդ-հասարակություն-տեխնոլոգիաներ-բնություն» համակարգում՝ նպաստելով սոցիալ-էկոլոգիական հիմնախնդիրների լուծմանը: Արդյունքում կբարելավվի էկոլոգիական կրթության օրենսդրությունը և կառավարման համակարգը, կստեղծվի կայուն զարգացման սկզբունքներին բավարարող էկոլոգիական կրթության արդյունավետ գործող   համակարգ, առավել արագ և օպերատիվ արձագանք կլինի բնապահպանական հիմնախնդիրներին և արտակարգ իրավիճակներին:
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ստեղծել ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատվել է նաև  պետական կոմիտեի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը:  Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծի հանրապետության անտառների կայուն կառավարման և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառներում պետական միասնական քաղաքականության մշակման ու իրականացման արդյունավետության ապահովման համար: 
Այլ որոշումներ
 
 
ԵԱՏՄ անդամակցությունից բխող և ՀՀ ներքին օրենսդրությամբ կարգավորման ենթակա ոչ սակագնային ոլորտը կանոնակարգող որոշ իրավական ակտերում ամրագրված նորմերի համապատասխանեցման, ինչպես նաև դրանց իրավակիրառման ընթացքում առաջացած մի շարք խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Կկանոնակարգվեն ֆիզիկական անձանց կողմից ոչ սակագնային կարգավորման ենթակա որոշ ապրանքների՝ ՀՀ տարածք ներմուծման և ՀՀ տարածքից արտահանման համար թույլտվության տրամադրման հնարավորության հետ կապված հարաբերությունները:
Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին մատչելի տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:       
Նիստի ավարտին Կարեն Կարապետյանը ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանից հետաքրքրվել է, թե արդյոք դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցիչների գործունեության մեջ տնտեսական բաղադրիչի ներառման շուրջ քննարկումներ կատարել են: «Բոլոր նախարարությունները, գերատեսչությունները, որոնք հետաքրքրություններ ունեն մեր դիվանագիտական կորպուսի հետ աշխատելու հարցում, պետք է հստակ ձևակերպեն, թե դիվանագետներն ինչ չափորոշիչներով պետք է տարեվերջին հաշվետվություն տան, որովհետև առաջին փուլում նայել ենք՝ եղել են ժողովներ, հանդիպումներ, որոնց կիրառական կոնկրետ արդյունքը չափելի չէ: Շատ շտապ դա պետք է անել, շատ երկար ենք այդ հարցին մենք անդրադարձել»,- ասել է վարչապետը:
Ի պատասխան՝ Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ 2017-ի օգոստոսի 3-ին  կառավարության որոշումով հաստատվել են դեսպանատների առջև դրված չափորոշիչները, որտեղ ֆիքվսել է նորմ, որով արտաքին գործերի նախարարը պետք է սահմանի տարեկան պլանը: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել 2018թ. պլանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play