Տիգրան Պողոսյանի մայրը որդու 26-ամյակը նշել է Արցախի դիրքերում՝ իր սևազգեստ ներկայությամբ քաջալերելով հայրենիքի պաշտպանին (տեսագրություն)
23-02-2018 12:30:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Փետրվարի 23-ին ժամը 12:30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ Արցախյան շարժման 30 ամյակի և Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ՝ Արցախի պաշտպանական դիրքերից նոր վերադարձած հասարակական գործիչների մասնակցությամբ։
Թեման՝ «Արցախյան շարժման 30-ամյակը, դասեր և շարժման ներկայիս կարևորությունը։ Հայրենիքի պաշտպանի այսօրվա առաքելությունը և նրա պաշտպանվածությունը։ Օրերս Արցախում ՀԿ-ների և մշակույթի գործիչների մասնակցությամբ իրականացված միջոցառումները (.2016թ. ապրիլի 26- ին Մարտակերտում զոհված ավագ լեյտենանտ հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրվա հիշատակումը փետրվարի 21-ին։ Նոր ֆիլմի շնորհանդես՝ նվիրված Ազատամարտի, ապրիլյան պատերազմում զոհված տղաների և փոխգնդապետ Արամ Առուշանյանի հիշատակին։ Փոխգնդապետ Արամ Առուշանյանին հետմահու և նրա կնոջը պարգևատրելու արարողությունը)։ Տպավորություններ դիրքերից և հետագա անելիքներ։ Անդրադարձ Ալիևի վերջին հայտարարությանը»։։
Բանախոսներն են՝
Մանուշակ Ստեփանյան- «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ
Մայիս Ազնավուրյան - Սիսիանի ջոկատի ազատամարտիկ. «Առաջին գունդ» ՀԿ մայոր
Հռիփսիմե Բասենցյան - Լրագրող, սցենարիստ-բեմադրիչ
Սիլվա Մանասյան - 2016թ. ապրիլի 26-ին Մարտակերտում զոհված հրամանատար ավագ լեյտենանտ, Հոռոմ գյուղից՝ Տիգրան Պողոսյանի մայրը
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։