Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել.ԱՀ ՊՆ


Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել.ԱՀ ՊՆ

  • 22-02-2018 16:07:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն