Հոկեյ. «Արարատ» ակումբն անցել է փլեյ-օֆֆ


Հոկեյ. «Արարատ» ակումբն անցել է փլեյ-օֆֆ

  • 22-02-2018 16:45:00   | Բելոռուս  |  Սպորտ

ՀԱՕԿ Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբն ավարտեց մրցելույթը  Բելառուսի բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունում: Վերջին խաղում մեր հոկեյիստները հյուրընկալվելիս հաղթեցին «Էներգիային» 7:3 հաշվով:

 
«Արարատը» 52 խաղից հետո 92 միավորով 14 թիմերի մեջ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց յոթերորդ տեղը: Լավագույն ութ թիմերը կխաղան փլեյ-օֆֆում: Քառորդ եզրափակչում հայկական թիմի մրցակիցը «Գոմել-2»-ն է: Այս զույգի առաջին խաղը կկայանա փետրվարի 24-ին:
 
 
 
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play