Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի նախագահի հետ


Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի նախագահի հետ

  • 22-02-2018 17:25:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: 
 
Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Հայաստանի վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը՝ նշելով, որ  վերջին շրջանում արձանագրվել են աճի դրական միտումներ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: 
Երկուստեք կարևորվել է բարեկամ երկրների միջև տնտեսական կապերի խորացումը: Փոխգործակցության համար հեռանկարային են համարվել մասնավորապես բանկային, գյուղատնտեսության, զբոսաշրջության և մի շարք այլ  բնագավառներ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն