Փհենչհանում մրցել է Հայաստանի վերջին մասնակիցը՝ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը


Փհենչհանում մրցել է Հայաստանի վերջին մասնակիցը՝ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը

  • 22-02-2018 17:31:52   | Կորեա  |  Սպորտ


ՀԱՕԿ Փհենչհանում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Այսօր լեռնադահուկային սպորտի հատուկ ոլորավայրէջքում հանդես եկավ Աշոտ Կարապետյանը:

Մրցմանը հայտավորված էր 108 մարզիկ, որից եզրագիծը հատեցին միայն 43-ը: Հայ լեռնադահուկորդը 2:08.08 արդյունքով զբաղեցրեց նախավերջին՝ 42-րդ հորիզոնականը:
 
Այսպիսով, Հայաստանի մարզիկներն ավարտեցին մրցելույթները Փհենչհան-2018-ում:
 
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացրին Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ Աշոտ Կարապետյանը:
 
 
 
Լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play