Սփյուռքի նախարարն ընդունել է Հակոբ Հավաթյանին


Սփյուռքի նախարարն ընդունել է Հակոբ Հավաթյանին

  • 22-02-2018 17:38:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի Հայոց թեմի Ազգային վարչության ատենապետ, Համազգային հայ կրթական և մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատան տնօրեն Հակոբ Հավաթյանին:
 
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց նրա գործունեությունը, լիբանանահայ համայնքի կյանքում ունեցած ներդրումը: Հյուրի հետ զրույցում նախարարը կարևորեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի պաշտոնական այցը Հայաստան՝ նշելով, որ այն երկու երկրների բարեկամության խորացման, գործակցության ընդլայնման նոր հեռանկարներ կբացի:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին լիբանանահայ համայնքին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց նաև սիրիահայ համայքնի դժվարություններին, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակների տոնակատարություններին:
Հակոբ Հավաթյանը կարևորվեց նաև լիբանանահայ դպրոցների առջև ծառացած խնդիրները և ընդգծեց, որ համայնքի գոյատևման երաշխավորը հենց դպրոցն է: Համաձայնելով հյուրի հնչեցրած տեսակետին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ սփյուռքը պահող երեք հիմնասյուներն են եկեղեցին, դպրոցն ու թերթը: «Այսօր սփյուռքում հայկական դպրոց պահելը հերոսություն է»,-շեշտեց Սփյուռքի նախարարը: Անդրադարձ կատարելով Համազգային հայ կրթական և մշակութային միության գործունեությանը՝ նախարարը նշեց, որ այն խոշորագույն կենտրոն է, և նախարարությունը մեծ սիրով է համագործակցում այս կառույցի հետ :
Երկուստեք  կարևորեցին լիբանահայ  ուսուցիչների վերապատրաստումը, Հայաստանից մասնագետների գործուղումը Լիբանան: Նախարարը հույս հայտնեց, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին կմասնակցեն նաև Լիբանանի հայկական երգչախմբերը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն