Երիտասարդ բնապահպան անվանակարգում հաղթել է «Դինգո» թիմի հիմնադիր և ղեկավար Օվսաննա Հովսեփյանը

22-02-2018 18:00:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
    ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը  մասնակցել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2017» ծրագրի եզրափակիչ փուլին և պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
 
  Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է 2017թվականի ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով: 
 Մրցանակներ են հանձնվել երիտասարդ բնապահպան, գյուղատնտես, գիտնական, մշակութային գործիչ/կոլեկտիվ/, հայրենիքի պաշտպան, աշխատող, մարզիկ, հայրենադարձ և  գործարար անվանակարգերում։
      Երիտասարդ բնապահպան անվանակարգում համաժողովրդական առաջադրման  և քվեարկության արդյունքում ընտրվել էին Նարեկ Ադամյանի, Գոռ Գևորգյանի, Օվսաննա Հովսեփյանի թեկնածությունները։ Տեղում կազմակերպված քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել, կենդանիների պաշտպանության բազմաթիվ միջոցառումների կազմակերպիչ, փողոցային շներին օգնելու նպատակով հետևողական միջոցառումներ իրականացնող,  «Դինգո» թիմի հիմնադիր և ղեկավար Օվսաննա Հովսեփյանը։
    ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, հաղթողին փոխանցելով մրցանակը, իր խոսքում կարևորել է  միջոցառման կազմակերպման գաղափարը և շնորհակալություն հայտնել մրցանակակրին՝ ծավալած գործունեության համար։ Խ Հակոբյանը նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը բարձր է գնահատում և մշտապես աջակցում է բնապահպանության՝ մասնավորապես կենդանիների պահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններին և անհատներին։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 98 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար