Հայաստանի հինգ բռնցքամարտիկ Ստրանջայի մրցաշարի քառորդ եզրափակչում է


Հայաստանի հինգ բռնցքամարտիկ Ստրանջայի մրցաշարի քառորդ եզրափակչում է

  • 22-02-2018 18:05:51   | Բուլղարիա  |  Սպորտ

ՀԱՕԿ Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները շարունակում են մրցելույթները:

 
Մրցումային 3-րդ օրը Հայաստանի հավաքականից 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը առավելության հասավ ադրբեջանցու նկատմամբ, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին, իսկ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պարտվեց բրազիլացի մարզիկին:
 
Հայաստանի հինգ ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է: Այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան:
 
Այսօր իր առաջին մենամարտը կանցկացնի 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը: Հաղթանակի դեպքում նա կապահովի առնվազն բրոնզե մեդալ:
Նոյյան տապան  -   Սպորտ