Բակո Սահակյանը այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության <<Արեւիկ>> մանկական բուժմիավորում


Բակո Սահակյանը այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության <<Արեւիկ>> մանկական բուժմիավորում

  • 22-02-2018 18:50:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության <<Արեւիկ>> մանկական բուժմիավորում, հանդիպել բժշկական անձնակազմի հետ եւ քննարկել հաստատության գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ առողջապահության ոլորտը, մասնավորապես՝ մանկական բժշկությունը, մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ արվելու է հնարավորը բուժսպասարկման որակը բարձրացնելու, որակյալ բժշկական կադրեր պատրաստելու եւ վերապատրաստելու ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play