Սուրեն Կարայանը Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը


Սուրեն Կարայանը Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը

  • 22-02-2018 19:40:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսների, նորարարության և մրցունակության գլոբալ գործելակերպի ղեկավար Մարիալիզա Մոտտայի գլխավորած պատվիրակության հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի բաղադրիչների ներքո իրականացվող առանձին միջոցառումների առաջնընթացին և հետագա քայլերին առնչվող հարցեր։ 
Մարիալիզա Մոտտան գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացիկ արդյունքների վերաբերյալ և շեշտադրել հետագա ակտիվ համագործակցության կարևորությունը։
Սուրեն Կարայանն ընդգծել է, որ ծրագիրն առանցքային  նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, քանի որ այն թիրախավորում է առևտրի և որակի ենթակառուցվածքների բարելավումը, ինչը Հայաստանի կառավարության արտահանելի տնտեսության ձևավորման օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Թվային տնտեսություն. Հայաստան» ծրագրի շուրջ։ Քննարկվել է նաև «Ինովացիոն զարգացման ռազմանավարություն» փաստաթղթի մշակման գործընթացում Համաշխարհային բանկի հնարավոր դերակատարումը։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն