Կմշակվի Ռեֆերենս լաբորատորիայի որակի ապահովման պլան․ԱՆ

23-02-2018 14:27:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի գրասենյակը, Հակամանրէային դեղերի  նկատմամբ կայունության դեմ պայքարի և հսկողության ռազմավարական ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  ռեֆերենս լաբորատորիային շարունակական աջակցություն է տրամադրում: Այն ուղղված է  մասնավորապես` մանրէաբանական լաբորատոր ծառայություններում միջազգային ИСО 15189:2012  չափորոշիչներին համահունչ «Որակի կառավարման համակարգի» ներդրմանը:
 
ԱՀԿ փորձագետի առաջին աջակցող այցը կազմակերպվել է 2017 թվականի սեպտեմբերին: Այժմ մասնագետները կրկին Հայաստանում են:
Աջակցող այցերի նպատակն է Ռեֆերենս լաբորատորիայի և մարզային 5 մասնաճյուղերի լաբորատորիաների ղեկավար անձնակազմին ներկայացնել ԱՀԿ-ի կողմից մշակված «Լաբորատորիայի որակի աստիճանական ներդրման ( Laboratory Quality Stepwise Implementation- LQSI) գործիքակազմը և սովորեցնել առօրյա գործընթացում այդ գործիքակազմի կիրառման սկզբունքները: 
Այցի ավարտին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  ռեֆերենս լաբորատորիայի ղեկավար անձնակազմը` ԱՀԿ-ի փորձագետի աջակցությամբ կմշակի լաբորատորիայի որակի ապահովման պլան` ելնելով նախորդ աջակցող այցի ընթացքում լաբորատորիայի կարողությունների LQSI ստուգացուցակով իրականացված գնահատման արդյունքներից:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 93 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար