Մայրաքաղաքում ընթանում են անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքներ


Մայրաքաղաքում ընթանում են անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքներ

  • 23-02-2018 15:40:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Եղանակային բարենպաստ պայմաններից ելնելով` «Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի նախատեսվածից շուտ է սկսել մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքները:
 
Մինչ գարնանային անձրևները հեղեղատարների լիարժեք թողունակությունը ապահովելու համար դիտահորերից դուրս են բերվում տեղումների հետևանքով գոյացած հողի զանգվածն ու տերևները: Անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքների գարնանային փուլը նախատեսվում է ավարտել մինչև ապրիլի 1-ը:  Հաջորդ անգամ գործընթացը  կկազմակերպվի աշնանը, ինպես նաև՝ ըստ անհրաժեշտության: Ամեն օր դիտահորերից հանված թափոնները աղբավայր են տեղափոխվում «Սանիթեք» ընկերության հատուկ տեխնիկայով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play