ԱԺ-ում Հայաստանի 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին․168.am


ԱԺ-ում Հայաստանի 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին․168.am

  • 23-02-2018 16:13:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am ԱԺ-ում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 
«Մենք արդեն հավաքել ենք Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրությունները և ուղարկել ենք Ազգային ժողովի քարտուղարություն: Հանրապետության 4-րդ նախագահին ընտրելու հարցի քննարկումները խորհրդարանում կմեկնարկեն մարտի 1-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին»,- ասաց Վ. Բաղդասարյանը:
 
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն այսօր խորհրդարանում հանդիպել է իշխող կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում որոշվել է, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն Արմեն Սարգսյանի թեկնածությունը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը