Վրաստանի նախագահը հրաժարվել է հարգել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը.armtimes.com


Վրաստանի նախագահը հրաժարվել է հարգել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը.armtimes.com

  • 26-02-2018 15:44:59   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Վրաստանը դեմ է Ղարաբաղյան հակամարտության էսկալացիային: Minval.az-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Մարնեուլիում ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ:
 
Երբ հանդիպման երիտասարդ մասնակիցներից մեկը հիշեցրել է Վրաստանի նախագահին, որ այսօր Ադրբեջանում հիշում են «Խոջալուի ցեղասպանության» զոհերին եւ խնդրել նրան հարգել զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ, Մարգվելաշվիլին անտեսել է այդ խնդրանքը: Աղբյուրի համաձայն՝ «զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ չի հարգվել, բայց պատասխանելով հարցին Մարգվելաշվիլին ասել է, որ հետեւում է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ զարգացումներին»:
 
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ Վրաստանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է:
 
Հիշեցնենք, հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ «Խոջալուն» պաշտոնական Բաքվի շահարկումների քաղաքական կապիտալն է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը