Շուրջ 3 տոկոսով ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների տարեկան միջին կաթնատվությունը. տեսանյութ


Շուրջ 3 տոկոսով ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների տարեկան միջին կաթնատվությունը. տեսանյութ

  • 27-02-2018 13:23:52   | Հայաստան  |  Տնտեսություն



 
 
 
 
 
 
Անասնակերի գնի բարձրացման պատճառով նախորդ տարի ֆերմերները որոշել են  խոտանել  քիչ կաթնատու կենդանիներին, որպեսզի կարողանան կերը ճիշտ բաշխել: Ստացված արդյունքից դժգոհ չեն մնացել: Խոտանված կենդանիների հաշվին խնայված կերի պաշարներն ուղղվել են ընտրության արդյունքում պահպանված կովերի լիարժեք կերակրմանը, որի շնորհիվ տարեկան միջին կաթնատվությունը նախնական հաշվարկներով աճել է ավելի քան 3 տոկոսով:
 
«Կովի կաթը ատամի տակ է, ինչքան շատ կերակրես, այնքան շատ կաթ կստանաս...»,-նշում են ֆերմերները: Ասվածի հետ համակարծիք են նաև գյուղոլորտի մասնագետները, որոնք նշում են, որ հատկապես վերջին ժամանակահատվածում  կերի պակաս չի զգացվել, ինչն էլ իր հերթին բերել է կաթնատվության բարձրացման:
 
Անասնապահության ոլորտի հետագա զարգացման նպատակով 2017-2022 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում նախատեսվում է շահառուներին տարաժամկետ վճարման պայմանով տրամադրել տեղի վերարտադրության տոհմային երինջներ: Հատուկ հսկողություն է տարվում նաև անասնաբուժության ոլորտում:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play