Երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


Երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

  • 27-02-2018 13:33:11   | Արագածոտնի մարզ  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 27-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ավտոճանապարհի երթևեկելի մասից, վթարի է ենթարկվել, որի հետևանքով նույն ավտոմեքենայի ուղևոր Ջ.Գևորգյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և  ևս երկու ուղևոր  տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Ողևորներից մեկը՝ Ս.Ֆիդանյանը, գիտակցության չգալով, ստացած մարմնական վնասվածներից մահացել է բժշկական կենտրոնում:  
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ` վթարի պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք