Ջրափրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին.ԱԻՆ


Ջրափրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին.ԱԻՆ

  • 27-02-2018 14:06:49   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 27-ին, ժամը 11:00-ին «Ալկա» հանգստյան գոտու ջրային տարածքում ջրափրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Ժամը 14:31-ին ջրափրկարարներն Ախթամար կղզուց 3 կմ դեպի հյուսիս-արևելք՝ «Սիսուան» ռեստորանի մոտակայքում հայտնաբերել են դի:
 
***
 
Փետրվարի 17-ին, ժամը 08:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզուն հարակից հանգստյան գոտու տարածքից կորել է քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ:
 
Պարզվել է, որ կորել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, ով որոնվում է ս. թ. փետրվարի 13-ից. ոստիկաններն ափամերձ հատվածում հայտնաբերել են Տ. Հ.-ին պատկանող ծխախոտի տուփը և կրակայրիչը:
 
Ջրափրկարարները մոտ 1 կմ ափի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ, ջրասուզակը հետախուզել է նաև լճի հատակը ափից մինչև 40 մ հեռավորության վրա: Որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play