Իրանը պատրաստ է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները


Իրանը պատրաստ է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

  • 27-02-2018 14:46:14   | Հայաստան  |  Հասարակություն

 
Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) պատրաստ է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները: 
 
Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը, մոտ ապագայում Իրանը և Հայաստանը բանակցություններ կվարեն գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի շուրջ: 
 
Ըստ նրա՝  նշյալ բանակցություններին Իրանից կմասնակցի նավթի նախարարությունը, իսկ Հայաստանից՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: 
 
«80 միլիոն բնակչությամբ Իրանը Հայաստանը դիտարկում է որպես պատուհան դեպի ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկա, և անշուշտ, երկու երկրների ժողովուրդների սպասելիքները միջկառավարական նիստերից հետևյալն են, որպեսզի հնարավորություն ընձեռնվի այս նիստերը լավագույնս օգտագործել երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»,- նշեց Ռ. Արդաքանիանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ Հայաստանը և Իրանն իրենց աջակցությունը պետք է ցուցաբերեն նաև մասնավոր հատվածի համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: 
 
Իրանցի նախարարի կարծիքով՝ բարենպաստ պայմաններ են ստեղծվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, գյուղատնտեսական, մաքսային և հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև ավտոմոբիլային միջանցքի ստեղծման, երկաթգծի և օդային տարածքով կապերի սերտացման համար:  
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play