Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան մարզային առաջնություններ է անցկացրել Աշտարակում (տեսանյութ)


Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան մարզային առաջնություններ է անցկացրել Աշտարակում (տեսանյութ)

  • 28-02-2018 16:11:47   | Հայաստան  |  Սպորտ



 
Կարևորելով Հայաստանի մարզերում կիոկուշին կարատեի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը և այդ սպորտաձևի մասայականացումը՝ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան Աշտարակ քաղաքի սպորտդպրոցում անցկացրել է Կիոկուշին կարատեի մեծահասակների Հայաստանի և պատանիների Հայաստանի գավաթի առաջնությունները: 
 
Նախընտրական մրցաշարերին մասնակցել են Արցախի և Հայաստանի 10 տարեկանից բարձր մարզիկները: Հաղթողներին հնարավորություն է տրվել մասնակցելու ապրիլի 7-ին և 8-ին Երևանում կայանալիք Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը: 
 
«Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան 2018 թվականը նվիրել է մարզերին: Այսօր մարզերում շատ մեծ թվով մարզիկներ կան, որոնց ուշադրություն դարձնելու և այս մարզաձևը մասյականացնելու համար այսպիսի առաջնություններ ենք անցկացնում: Ճիշտ է, Երևանի համեմատությամբ դժվար է այսպիսի մեծ առաջնությունների անցկացումը, բայց մենք խիզախ գտնվեցինք»,- նշել է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: 
 
Վերջինս շնորհակալագրեր է հանձնել Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին և Աշտարակի սպորտդպրոցի տնօրեն Արմեն Առաքելյանին՝ Կիոկուշին կարատեի զարգացման գործում իրենց նպաստն ունենալու համար:
 
 
 
 
Մրցաշարերի լուսանկարները «Նոյյան Տապան»-ի 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Սպորտ