«Ուրարտուն» երկու նոր բասկետբոլիստ ունի


«Ուրարտուն» երկու նոր բասկետբոլիստ ունի

  • 28-02-2018 19:22:30   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արագադ Աբրամիանը եւ ազգային թիմի թեկնածու Վարդան Բիդրոսյանը կարիերան կշարունակեն Ա լիգայում հանդես եկող «Ուրարտու» ակումբում:

 
«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Սարգիս Ստեփանյանը վստահ է, որ նորեկները կուժեղացնեն թիմի կազմը եւ կօգնեն հաղթել Ա լիգան:
 
Արագադ Աբրամիանը ծնվել է 1992 թվականի հուլիսի 8-ին Իրանում: Աբրամիանը նախկինում հանդես է եկել ԱՄՆ ուսանողական լիգայում: Նրա վերջին ակումբը եղել է Լոս Անջելեսի «Մասիսը»: Արագադ Աբրամիանը նորամուտն ազգային հավաքականի կազմում նշել է օրեր առաջ՝ ԵԱ-2021-ի նախընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղում (84-65):
 
Վարդան Բիդրոսիանը ծնվել է 1983 թվականի ապրիլի 14-ին, Իրանում: Նա հանդես է եկել իրանական մի շարք ակումբներում, որտեղ եղել է առաջատար խաղացողներից մեկը: Բիդրոսյանի վերջին թիմը եղել է Իրանի Սուպեր լիգայում հանդես եկող «Գորգան» ակումբը:
 
Մարտի երկուսին կմեկնարկեն Ա լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները: «Ուրարտուն» որպես առաջատար միանգամից կխաղա կիսաեզրափակչում: «Ուրարտուն» կմրցի «Արցախ»-«Շիրակ» զույգի հաղթողի հետ:
 
 
 
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի
Նոյյան տապան  -   Սպորտ