Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական ասպեկտների վերաբերյալ քննարկումներ Բրյուսելում


Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական ասպեկտների վերաբերյալ քննարկումներ Բրյուսելում

  • 01-03-2018 14:06:50   | Բելգիա  |  Քաղաքական

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը փետրվարի 26-ին և 27-ին մասնակցել է Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS) կայացած փակ քննարկմանը, որը նվիրված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական ասպեկտներին։ Քննարկմանը մասնակցում էին միջազգային իրավունքի առաջատար մասնագետներ, քաղաքական վերլուծաբաններ, դիվանագետներ։  
 
Քննարկման արդյունքներն ամփոփվեցին փետրվարի   27-ին  Եվրոպական խորհրդարանում կազմակերպված կլոր սեղանին, որի ընթացքում  Արմինե Ալեքսանյանը ներկայացրեց Արցախի դիրքորոշումը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Միջոցառմանը մասնակցել էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, ԵՄ այլ  կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ դիվանագետներ, գիտահետազոտական կենտրոնների փորձագետներ։
 
Միջոցառումներին ելույթով հանդես է եկել նաև Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի ավագ վերլուծաբան Արտակ Բեգլարյանը։
 
Միջոցառումները կազմակերպվել էին Արդարադատության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի և Թուֆենկյան հիմնադրամի համատեղ ջանքերով՝ Եվրոպայի հայ դատի գրասենյակի աջակցությամբ։
 
Նոյյան տապան  -   Քաղաքական