Եվրոպայում ուժեղ սառնամանիքի պատճառով 49 մարդ է մահացել


Եվրոպայում ուժեղ սառնամանիքի պատճառով 49 մարդ է մահացել

  • 01-03-2018 16:04:08   |   |  Հասարակություն

 
Եվրոպայում վերջին օրերին արձանագրված ուժեղ սառնամանիքի պատճառով առնվազն 49 մարդ է մահացել: Interfax-ի փոխանցմամբ՝ սառնամանիքից ավելի շատ մահացել են Լեհաստանում: 
 
Այդ երկրի ոստիկանությունը հաղորդել է, որ միայն փետրվարի ընթացքում մահացել է 32 մարդ: 
 
Չեխիայում սառնամանիքի զոհ է դարձել 8 մարդ, Իտալիայում՝ երկու թափառական, իսկ Ֆրանսիայում, որտեղ թափառականներն ունեն կացարան, ուրբաթ օրվանից չորս մարդ է մահացել: 
 
Բրիտանական ԶԼՄ-ներն իրենց հերթին հայտնել են, որ Լոնդոնի մոտակայքում գտնվող Ուելինգ քաղաքում տղամարդ է մահացել, որի մարմինը դուրս են բերել սառցակալած լճից: Վերջինս փորձել էր փրկել իր շան կյանքը: 
 
Մեկ մարդ էլ մահացել է իսպանական Աստուրիա նահանգում: Տարեց տղամարդը մահացել է այն բանից հետո, երբ գետում նավարկելիս՝ հայտնվել է սառույցի տակ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play