ՖԻԴԵ վարկանիշի համաձայն Լեւոն Արոնյանը կրկին 5-րդն է


ՖԻԴԵ վարկանիշի համաձայն Լեւոն Արոնյանը կրկին 5-րդն է

  • 01-03-2018 17:35:41   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի մարտի մեկին հրապարակած վարկանիշային աղյուսակում կրկին զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը:

 
Արոնյանի ընթացիկ վարկանիշը, 2794 միավոր է:
 
Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (66-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) եւ Հրանտ Մելքումյանը (81-րդ, 2664):
 
Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2809), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2800):
 
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 54-րդ տեղում է  (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 63-րդ (2403):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play