Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի մի քանի խաղացողներ համալրեցլ են Ա լիգայի թիմերը


Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի մի քանի խաղացողներ համալրեցլ են Ա լիգայի թիմերը

  • 01-03-2018 18:30:18   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿԲասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Ալբերտ Թադեւոսյանն ու Կոնստանտին Միրզոյանցը կարիերան կշարունակեն Ա լիգայում հանդես եկող «Արցախում», իսկ Անդրեյ Կոնստանտինովը՝ «Արթիկում»:

 
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ «Արցախ» ակումբին միացել է նաեւ ուկրաինացի Դմիտրո Տիխոնովը:
 
«Ինժեները» համալրեցին Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Ռաֆիկ Ուզունյանը եւ սերբ բասկետբոլիստ Ֆիլիպ Չոսիչը: «Ուրարտուից» «Ինժեներ» տեղափոխվեց նաեւ Արամայիս Մայիլյանը:
 
Ամերիկահայ Ալեքս Մկրտչյանը միացավ «Գրանդ սպորտին», իսկ Նարեկ Ազարյանն ու Խաչատուր Ավագյանը համալրեցին «Շիրակի» շարքերը:
 
Վաղը կմեկնարկեն Ա լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները: Փլեյ -օֆֆից առաջ թիմերը երեքական նոր խաղացողներով համալրվելու իրավունք են ստացել:
 
«Արցախը» կմրցի «Շիրակի», «Արթիկը»՝ «Ինժեների», իսկ ՖԻՄԱ-ն՝ «Գրանդ սպորտի» հետ: Փլեյ-օֆֆը կկայանա երկու հաղթանակի սկզբունքով: Հավասար պայքարի դեպքում կանցկացվի 3-րդ հանդիպումը՝ առավելություն ունեցող ակումբի մարզադահլիճում: 
 
«Ուրարտուն» որպես Ա լիգայի երկու շրջանի միանձնյա առաջատար, բաց կթողնի 1/4 եզրափակիչը:
 
 
 
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play