Հիմա էլ հրաձգություն նախագահականի մոտ


Հիմա էլ հրաձգություն նախագահականի մոտ

  • 04-03-2018 17:04:54   | ԱՄՆ  |  Իրավունք

 
 
 
 
Սա բնորոշ է հիվանդ, աննորմալ երկրին: Հիմա էլ, դպրոցներում հրաձգության իրար հաջորդած դեպքերից հետո, հրաձգություն է տեղի ունեցել Սպիտակ տան անմիջական հարևանությամբ: Կրակոցներն, անշուշտ, հենց Սպիտակ տան մեջ կարվեին, եթե հրազենը գործածած անձը, որը, հավանաբար, այս կերպ իր բողոքն է հայտնել, հնարավորություն ունենար այնտեղ մտնելու: 
ԱՄՆ-ի անվտանգություն ծառայությունը Թվիսթերում կատարած գրառմամբ հայտնել է, որ «Սպիտակ տան հյուսիսային բակի ցանկապատից այն կողմ հրաձգության ձայներ լսելուց հետո, անվտանգության ուժերի ծառայողները գնացել են դեպքի վայր»:
Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության հաղորդման համաձայն, Սպիտակ տան մերձակա փողոցները փակվել են, ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցառումներ: Սպիտակ տուն ելք ու մուտքի համար կարմիր ահազանգ է հնչեցվել: Պաշտոնյաներին հրահանգվել է մնալ Սպիտակ տանը, նույն հրահանգը փոխանցվել է նաև Դոնալդ Թրամփի ընտանիքի անդամներին: Հրաձգության պահին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը չի եղել: Սպիտակ տանը միջադեպի պահին մամուլի ասուլիսի մասնակցող լրագրողները ապահով վայր են տեղափոխվել:
Հաղորդումների համաձայն, հրաձգության հեղինակը, որի ինքնությունը դեռևս չի պարզվել, ինքնասպան է եղել: Առայժմ չի հաղորդվում ու հայտնի չէ` տուժողներ եղե՞լ են, թե ոչ: Հայտնի չէ նաև, թե ուր կամ ում են ուղղված եղել կրակոցները` Սպիտակ տան պատուհանների՞ն, թե այլ թիրախի: 
 
 
 
   
 
Նոյյան տապան  -   Իրավունք