Դահուկորդ Սերգեյ Միքայելյանին վիրահատություն է սպասվում


Դահուկորդ Սերգեյ Միքայելյանին վիրահատություն է սպասվում

  • 05-03-2018 18:16:15   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ Հայաստանի առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը ծնկի վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել 2018 թվականի Փհենչհանի օլիմպիական խաղերին: Մոտ ժամանակներս մարզիկին Երեւանում կվիրահատեն:

 
«Բժիշկների կանխատեսումները դրական են: Վիրահատությունից մոտավորապես 1,5 ամիս անց պետք է որ լիարժեքորեն վերականգնված լինեմ: Մի քանի շաբաթ հենափայտերով կքայլեմ՝ ձեռքերի վարժություններ անելով: Հետո կսկսեմ ինքուրույն քայլել եւ կանցնեմ լիարժեք մարզումների: Նման վնասվածքով մարզիկները հաջող շարունակում են կարիերան ֆուտբոլում եւ այլ մարզաձեւերում»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Սերգեյ Միքայելյանը:
 
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Սերգեյի հայր Արթուր Միքայելյանը հայտնեց, որ մարտի 10-11-ն Աշոցքում կանցկացվի պատանիների եւ երիտասարդների հանրապետական մրցաշար, որը մտնում է միջազգային ֆեդերացիայի (FIS) օրացուցային պլանի մեջ:
 
«Նոր մրցաշրջանը նախատեսում ենք սկսել մայիսի 10-ից»,- ասաց մարզիչը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play