Երիտասարդ ու պատանի ձյուդոյիստները հավաք են անցկացնում Օլիմպավանում


Երիտասարդ ու պատանի ձյուդոյիստները հավաք են անցկացնում Օլիմպավանում

  • 05-03-2018 18:40:08   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ Ձյուդոյի Հայաստանի երիտասարդների եւ պատանիների հավաքականներն ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ մարտի 3-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում:

 
Պատանիները պատրաստվում են Ռուսաստանի Տուլա քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին: Այն վարկանիշային է 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի համար: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հովհաննես Դավթյանը նշեց, որ միայն հավաքից հետո կորոշեն, թե որ պատանի ձյուդոյիստները հանդես կգան Ռուսաստանում.
 
«Վարկանիշեր խաղարկվում են չորս քաշային կարգում: Մեր պատանիներից մեծ ակնկալիքներ ունենք: Այս տարի արդեն մի քանի մրցաշարերի ենք մասնակցել, որտեղ  Յուրի Իսրայելյանն ու Ստեփան Դարբինյանը մեդալներ են նվաճել: Այդ մրցաշարերը նունպես վարկանիշային էին»,- ասաց Հովհաննես Դավթյանը:
 
Երիտասարդներն ուսումնամարզական հավաքից հետո կմասնակցեն այս տարվա առաջին միջազգային մրցաշարին: 
Նոյյան տապան  -   Սպորտ