Սարգիս Հացպանյանի հոգվույն հոգեհանգիստի արարողություն կատարվեց Լոս Անջելոսի շրջանի 6 եկեղեցիների մէջ


Սարգիս Հացպանյանի հոգվույն հոգեհանգիստի արարողություն կատարվեց Լոս Անջելոսի շրջանի 6 եկեղեցիների մէջ

  • 06-03-2018 17:31:36   | ԱՄՆ  |  Հասարակություն



Լոս անջելեսի Պոլսահայ Միության նախաձեռնությամբ մարտի 4-ին , կիրակի օրը  Սարգիս Հացպանյանի հոգվույն հոգեհանգիստի արարողություն կատարվեց Լոս Անջելոսի շրջանի միանգամից 6 եկեղեցիների մէջ:
 
Պոլսահայ Միության անդամները մեծամասամբ հավաքված էին Վեն Նայսի Սրբ. Պետրոս եկեղեցում։ Հոգեհանգիստի արարողությունից հետո մասնակիցները գնացին Պոլսահայ միություն ուր տեղի ունեցավ Քոշքեր ընտանիքի կողմից միությանը նվիրած  գրադրանը  Սարգիս Հացպանյանի անունով անվանակոչելու արարողությունը։ Արարողության ժամանակ ելույթ ունեցավ եւ Սարգիս Հացպանյանի գործունեությունը արժեւորեց  Մուրատ Քոշքերը:
 
Բացմանը հաջորդեց  ճաշկերույթ, որըը կազմակերպված էր Բարունակ Չէլիքյանի ջանքերով: Ճաշկերույթը սկսվեց տերունական աղոթքով, ապա հնչեց  Ալպերդ Վարդանյանի դուդուկը:
Ելույթ ունեցավ Պոլսահայ միության Ատենապետ Էտվին Մինասյանը, ապա  Յակոբ Ալիքսանեանը ներկայացրեց Սարգիսի կենսագրությունը եւ հուշեր պատմեց Սարգիս Հացպանյանի վերաբերյալ։ Ելույթ ունեցան նաեւ Ալին Տոնիկյանը,  Հակոբ Բաշմաքյանը,  Լեւոն Թորոսը։
 
Վերջում ցուցադրվեցին տեսանյութեր՝ Սարգիս Հացպանյանի մանակցությամբ։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն