Նոր կառավարությունը կազմված կլինի 17 նախարարությունից (տեսանյութ).panorama.am


Նոր կառավարությունը կազմված կլինի 17 նախարարությունից (տեսանյութ).panorama.am

  • 06-03-2018 17:50:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



panorama.am Կառավարությունը կազմված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից և 17 նախարարներից։ ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների փաթեթը ներկայացնելիս ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
 
Նշենք, որ ներկայիս կառավարությունում 18 նախարարություն կա։
 
«Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են, բացի վարչապետից, կառավարության անդամների 2/3-ը: Նախագծով սահմանվել են դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական, մասնավորապես, երբ կորցրել է քաղաքացիությունը, ձեռք է բերել այլ պետության քաղաքացիությունից կամ խախտել է օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները: Միաժամանակ նաև ամրագրվել են վարչապետի հրաժարականին հավասարեցված իրավիճակները, օրինակ, երբ վարչապետը 5-օրյա ժամկետում չի ներկայացնում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ: Վարչապետի և փոխվարչապետի լիազորությունների ապահովման համար նախատեսվել է վարչապետի աշխատակազմի վերաբերյալ դրույթը, որը ձևավորում է հենց վարչապետը, իսկ փոխվարչապետներին սպասարկելու է համապատասխան գրասենյակը»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը։
 
Նախարարը նշեց, որ նախատեսվել են դրույթներ կառավարության նիստերի անցկացման, քվորումի  վերաբերյալ, հատկապես ճգնաժամային իրավիճակներում, օրինակ պատերազմական իրավիճակում:
 
«Ինչպես գիտեք կառավարության նիստերը դռնփակ են անցկացվելու, սակայն քանի որ կառավարության գործունեությունը չի կարող լինել հանրային տեսադաշտից դուրս, թե օրակարգում, թե օրակարգում ներրկայացված նախագծերը պետք է մեկ օր առաջ  ներկայացվեն կառավարության պաշտոնական կայքէջում»,-ընդգծեց Դավիթ Հարությունյանը:
 
Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը