ԻՏՁՄ-ն կոնսոլիդացնում է գործընկերներին «Արմաթ» ծրագրի և կրթության որակի առաջխաղացման շուրջ


ԻՏՁՄ-ն կոնսոլիդացնում է գործընկերներին «Արմաթ» ծրագրի և կրթության որակի առաջխաղացման շուրջ

  • 07-03-2018 19:47:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մարտի 6-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) անցկացրել է կլոր-սեղան քննարկում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սոցիալ-տնտեսական ազդեցության, ժամանակակից կրթական մոդելների, ներդրումների ներգրավման և հեռանկարների վերաբերյալ:
 
Միջոցառմանը մասնակցել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ցանցի կազմակերպիչներ՝ ԻՏՁՄ-ի և անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, «Արմաթի» սաներ, խմբավարներ, պետական կառույցների, կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսագետներ, մեդիայի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Հանդիպման նպատակը Հայաստանում հանրության և գործարար աշխարհի կոնսոլիդացումն է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և ինժեներական  ժամանակից կրթության առաջխաղացման կոսնոլիդացումն է: 
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը խոսել է ինժեներական կրթության անհրաժեշտության և հրատապության մասին, որը արմատապես փոխում է կրթության որակը ու նպաստում տնտեսության, այդ թվում՝ ռազմարդյունաբերության զարգացմանը: Հատկանշական է, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների շրջանավարտների 43% աշխատանքի է ընդունվել կամ ստարտափ է հիմնել ՏՏ կամ տեխնիկական ոլորտում: Աշխատանք ունեցող կամ սթարթափ հիմնած պատանիների աշխատավարձերը տատանվում են 50–ից 300 հազար դրամի սահմաններում, միջինում կազմելով 132,561 դրամ:
«Գրանթ Թորնթոն» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը ներկայացրել է ընկերության կողմից իրականացրած հետազոտության արդյունքները: Համաձայն որի՝ «Արմաթ» շրջանավարտների 84 %-ը ընդունվել է ԲՈւՀ, որից 82%-ը բնական գիտությունների, ՏՏ և տեխնիկական մասնագիտությունների գծով: Հարցվողների 39%-ը սովորելուն զուգընթաց նաև աշխատում է, 4%-ը՝ միայն աշխատում:
Աշխատանք ունեցողների 45%-ը ներգրավված են ծրագրավորման բնագավառում, 12%-ը հիմնել են սթարթափ, ևս 29%-ը ներգրավված են ՏՏ ոլորտի այլ աշխատանքներում, իսկ մնացածը կատարում են ինժեներական և տեխնիկական աշխատանքներ:
Հավելենք, որ այս պահին Հայաստանի և Արցախի դպրոցներում անվճար հիմունքներով գործում են 220-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ են սովորում 5000-ից ավելի դպրոցականներ: ԻՏՁՄ-ն ծրագրել է «Արմաթ» լաբորատորիաներ հիմնել բոլոր դպրոցների համար, այդ իսկ նպատակով ներդրումների հնարավորություններ է փնտրում թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Armath.am կայքում առկա է նաև նվիրատվությունների բաժին:
 
 
«Արմաթ»-ը հաջողություններ է գրանցում նաև արտերկրում: 2016-ին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) Global Excellence Award մրցանակաբաշխությունում արժանացել են «Կայուն զարգացման» (Sustainable growth) մրցանակի: Նույն տարում՝ Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխությանն արժանացել է նաև «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» տիտղոսին:
 
Բոլորովին վերջերս էլ Հնդկաստանում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում ԻՏՁՄ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել հնդկական ընկերության հետ, ըստ որի «Արմաթ» լաբորատորիաներ կարտահանվեն նաև Հնդկաստան: Ստացված եկամուտը ԻՏՁՄ-ն կուղղի «Արմաթ» լաբորատորիաների ծրագրի ընդլայնմանը Հայաստանում:
 
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի մասին պատմող նոր ֆիլմի հղումն՝ այստեղ https://www.youtube.com/watch?v=gNVPRx3_z30:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play