Տեղի է ունեցել դեսպան Տեր-Ստեփանյանի և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալի հանդիպումը


Տեղի է ունեցել դեսպան Տեր-Ստեփանյանի և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալի հանդիպումը

  • 09-03-2018 13:36:36   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Մարտի 5-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նորանշանակ գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալի հետ:
 
Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք ողջունեցին Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի միջև հաստատված բարձրակարգ հարաբերությունները:
 
Դեսպան Տեր-Ստեփանյանը գոհունակությամբ նշեց, որ մարտի 19-20-ը ՀՀ Ազգային ժողովում կկայանա ՖԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի նիստը՝ այդ համատեքստում շնորհակալություն հայտնելով ՖԽՎ գրասենյակին՝ ՀՀ Ազգային ժողովը համագործակցության իրենց «ՆՈՐԻԱ» ծրագրի շահառուների շարքում ընդգրկելու համար:
 
Դեսպան Տեր-Ստեփանյանը ողջունեց նաև Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ՖԽՎ-ի ավանդը Հայաստանի կողմից առաջարկված «Ապրել միասին» ֆրանկոֆոն պակտի մշակման գործում:
 
ՖԽՎ գլխավոր քարտուղարն իր հերթին ընդգծեց Երևանի գագաթաժողովի կարևորությունը և բարձր գնահատեց վերջինիս առնչությամբ Հայաստանի սահմանած առաջնայնությունները, մասնավորապես՝ Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի կազմակերպումը:
 
Հանդիպման ավարտին ՖԽՎ գլխավոր քարտուղարը ընդգծեց, որ կօգտագործի գագաթաժողովի ընձեռված հնարավորությունը՝ ՀՀ Ազգային ժողովի հետ կապերն առավել ամրապնդելու համար:
 
Տեղեկանք. «ՆՈՐԻԱ»-ն Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի կողմից 2002թ. ստեղծված ծրագիր է, որի հիմնական նպատակն է աջակցել ֆրանկոֆոն խորհրդարաններին տեղեկատվության փոխանակման և տարածման գործում, որն իր մեջ ներառում է նաև պատգամավորների և խորհրդարանի պաշտոնյաների համար ֆրանսերեն լեզվի վերապատրաստման դասընթացներ։  
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play