Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի բացման հանդիսավոր արարողություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում


Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի բացման հանդիսավոր արարողություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում

  • 09-03-2018 14:44:04   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունները ներկայացնող դեսպաններ ու դիվանագետներ, պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վաշինգտոնում «Ալյանս Ֆրանսեզ» կենտրոնի, «Սմիթսոնիան» հաստատության և այլ մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ:
 
Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ով ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի գալիք նախագահության առաջնահերթությունները և ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
 
Երեկոյի ընթացքում Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի գլխավոր մրցանակին (Grand Prix) արժանացավ «Ալյանս Ֆրանսեզ» կենտրոնի գործադիր տնօրեն Սարա Դիլիջենթին` ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական մշակույթի տարածմանն ուղղված շարունակական ջանքերի համար:
 
Ֆրանկոֆոնիայի փառատոնի բացման արարողությանն երաժշտական կատարումներով հանդես եկան հայիթիացի երաժիշտ Դևիդ Բալթազարը և Լևոն Միքայելյանի ջազային տրիոն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն