Առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ․Գագիկ Սուրենյան․168.am


Առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ․Գագիկ Սուրենյան․168.am

  • 09-03-2018 15:11:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի հյուսիս-արևմտյան հատվածներում այսօր ուժեղ քամի է սպասվում։ Ծովում կանխատեսվում է 4-5 մագնիտուդով փոթորիկ։ Հայաստանի առանձին վայրերում էլ մարտի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:
 
168.am-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք վերոնշյալ երկու երևույթները կապված են միմյանց հետ։
 
«Այո, կապված են, բայց Հայաստանում փոթորիկ չի սպասվում, այլ սպասվում է քամու ուժգնացում։ Պարզապես Վրաստանի հատվածում ցիկլոնի ճակատային գոտին ուժեղ է արտահայտված»,- պարզաբանեց նա։
 
Ինչ վերաբերում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին, Սուրենյանն ասաց, որ լուսադեմին եղանակը կպարզվի, և 3 օր կլինի առանց տեղումների եղանակ. «Վաղը ցերեկը օդի ջեմաստիճանն այսօրվա նկատմամբ կբարձրանա 4-5 աստիճանով»։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play