Թշնամին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց


Թշնամին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց

  • 10-03-2018 14:47:23   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
 
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, մարտի 4-ից 10-ը ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play