Ակցիա՝ ի պաշտպանություն Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մոր՝ Ռուզաննա Ադանալյանի.hraparak.am


Ակցիա՝ ի պաշտպանություն Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մոր՝ Ռուզաննա Ադանալյանի.hraparak.am

  • 10-03-2018 19:11:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hraparak.am Մարտի 12-ին` ժամը 12։00-ին, Գլխավոր դատախազության շենքի առջև տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մոր՝ Ռուզաննա Ադանալյանի։ ՀՀ դատախազությունից քաղաքացիները պահանջելու են վերահսկողություն սահմանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում քննվող Արտյոմ Ադանալյանի սպանության վերաբերյալ գործի արդար քննության և դեպքի իրական հանգամանքների բացահայտման նպատակով։
 
«Ռուզաննա Ադանալյանն արդեն չորս տարի պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարադատության կայացման համար: Կինը բազմիցս հայտարարել է, որ որդու սպանությունը պատվիրված է, հանդես է եկել բազմաթիվ բացահայտումներով, ինչի արդյունքում հայտնվել է սպառնալիքների թիրախում, նրան բազմիցս ծեծի են ենթարկել այդ թվում պետական տարբեր մարմիններում և դատարանում։ Նրա նկատմամբ կազմակերպվել է վրաերթ, որի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Կինն այժմ գտնվում է խիստ խոցելի և անպաշտպան վիճակում։ Արդեն մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ և անհատներ միացել էն ի պաշտպանություն Ռուզաննա Ադանալյանի արված հայտարարությանը»,-նշեց տիկնոջ փաստաբան Նինա Կարապետյանցը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը