Ռուսաստանն անցյալ գիշեր ցույց է տվել ԱՄՆ-ի և Արևմուտքի համար սարսափելի ու դաժան իրականության տարբերությունը բլեֆից (տեսանյութ և ֆոտոշարք)


Ռուսաստանն անցյալ գիշեր ցույց է տվել ԱՄՆ-ի և Արևմուտքի համար սարսափելի ու դաժան իրականության տարբերությունը բլեֆից (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 11-03-2018 21:48:35   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
 
 
Ռուսական նորագույն զենքերի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մարտի 1-ի հայտնի ելույթը ԱՄՆ-ում և Արևմուտքում ոմանք համարեցին զուտ հռետորաբանություն, ոմանք խիստ թերհավատորեն վերաբերվեցին ներկայացված զինատեսակներին, ոմանք էլ այդ ամենը համարեցին նույնիսկ բլեֆ` նպատակաուղղված նախընտրական քարոզչության շրջանակում սեփական վարկը բարձրացնելուն և Արևմուտքին վախեցնելուն: Ռուսաստանի օդատիեզերական ուժերն անցյալ գիշեր ամբողջ աշխարհին ցույց են տվել ԱՄՆ-ի ու նրա դաշնակից պետությունների ռազմաքաղաքական ղեկավարների համար սարսափելի ու դաժան իրականության տարբերությունը բլեֆից:
Շաբաթ լույս կիրակի գիշերը հաջողությամբ են անցել ռուսական նորագույն «Կինժալ» (թարգմանաբար` դաշույն) բարձր ճշգրտության ավիացիոն հրթիռային համալիրի փորձարկումները: «Կինժալ» համալիրի հիպերձայնային հրթիռի մշակումը ՄիԳ-31 բարձրաթիռ կործանիչ-կալանիչի արդիականացմանը զուգահեռ էր ընթանում: Այս մասին այսօր հաղորդել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինը:
««Կինժալը» կրողի դերում ընտրվել է ՄիԳ-31 գերձայնային կործանիչ-կալանիչը,- ասել է Դմիտրի Ռոգոզինը:- Այդ յուրահատուկ, իր ժամանակից առաջ ընկած գերձայնային ինքնաթիռի արդիականացման ուղղությամբ աշխատանքը ընթանում էր հենց զենքի մշակմանը զուգահեռ»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդել է  ռուսական նորագույն բարձր ճշգրտության զենքի` «Կինժալ» համալիրի հիպերձայնային հրթիռի ուսումնա-մարտական հաջող արձակման մասին:
«Օդա-տիեզերական ուժերի ՄիԳ-31 կործանիչի անձնակազմը կատարել է «Կինժալ» բարձր ճշգրտության ավիացիոն հրթիռային համալիրի հիպերձայնային հրթիռի գործնականում ուսումնա-մարտական արձակում նախատեսված շրջանում»,- նշված է «Ինտերֆաքս»-ի ստացած ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ-ի տվյալների համաձայն, հիպերձայնային հրթիռը փորձարկման ընթացքում հաստատել է «Կինժալ» բարձր ճշգրտության ավիացիոն հրթիռային համալիրի մարտավարական-տեխնիկական և ժամանակային ցուցանիշները: Հրթիռն արձակվել է, երբ ՄիԳ-31-ը գտնվել է վերնոլորտում (ստրատոսֆերայում): «Կինժալ» համալիրը նախատեսված է ցամաքային և ծովային թիրախների ոչնչացման համար:
««Կինժալ» համալիրը շնորհիվ ՄիԳ-31 ինքնաթիռի բարձր թռիչքա-տեխնիկական բնութագրերի և ռադարների կողմից դժվար նկատելի ու բարձր մանևրունակության հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռի, աշխարհում չունի իր նմանակը»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Վլադիմիր Պուտինը, ռուսական նորագույն զենքերի շարքում, «Կինժալ» համալիրը նշեց ՌԴ Դաշնային խորհրդին 2018թ. մարտի 1-ին ուղղած ուղերձում :
Նոր զինատեսակների ընդհանուր առանձնահատկությունն այն է, որ դրանք իրենց թռիչքի ընթացքում մաևրելու մեծ հնարավորություն ունեն թե՛ բարձրության առումով, թե՛ ընթացքի ուղղության, ինչը, ռադարների կողմից դժվար նկատելի լինելու հետ միասին, նրանց թույլ է տալիս հաղթահարել հակաօդային և հակահրթիռային պաշտպանության գոյություն ունեցող և նույնիսկ դեռ փորձարկման կամ մշակման, նախագծման փուլում գտնվող հեռանկարային բոլոր համակարգերը, որոնք կարող են ասպարեզ գալ տեսանելի ապագայում:
«Կինժալ» համալիրի հիպերձայնային հրթիռի արագությունը 10 мах է, ինչը նշանակում է, որ այն ընթանում է մթնոլորտում ձայնի տասնապատիկ` 1 ժամում շուրջ 12 000 կմ արագությամբ: Մթնոլորտում ձայնի արագությունը հավասար է ժամում 1191,6 կիլոմետրի: «Կինժալն» ունակ է անվրեպ խոցել արձակման պահին ինքնաթիռից 2000 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները: Հրթիռը կարող է թիրախին հասցնել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկ: Իր ելույթում Վլադիմիր Պուտինը հավաստեց, որ մարտավարական նշանակության միջուկային մարտագլխիկով ընդամենը 1 «Կինժալ» հրթիռը բավարար է հակառակորդի ցանկացած ավիակրին` իրեն ուղեկցող նավերով հանդերձ (ավիակրային խմբավորում) երաշխավորված կերպով օվկիանոսի հատակն ուղարկելու համար: Սա նշանակում է ի չիք դարձնել Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի ունեցած ավիակրային առավելությունը, ընդ որում, շատ կարևոր է նկատի ունենալ, որ նույնիսկ միջուկային մարտագլխիկով «Կինժալն» անհամեմատ էժան է ցանկացած ավիակրից, էլ չասած` ավիակրային խմբավորումից:
ՄիԳ-31 հեռավոր գործողության գերձայնային կործանիչ-կալանիչը թեև ԽՍՀՄ օդային ուժերում սկսվել է շահագործվել 1981թ. մայիսի 6-ից, սակայն պետք է նկատի ունենալ, որ այժմ խոսքը դրա արդիականացված տարբերակի մասին է: Այս ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենաարագաթիռ և ամենաբարձրաթիռ կործանիչ-կալանիչներից մեկը: Այն սկզբնապես նախատեսված է եղել բարձրության և արագության բոլոր տիրույթների թևավոր հրթիռների ու նույնիսկ ցածր թռչող արբանյակների կալանման համար, սակայն այդ վերջին թիրախների խոցման համար «79М6 «Контакт» հակաարբանյակային հրթիռների սերիական արտադրությունը ԽՍՀՄ ֆինանսական դժվարությունների պատճառով այդպես էլ չի սկսվել: ՄիԳ-31-ների գունդը ԽՍՀՄ հակաօդային պաշտպանությունում մի քանի տարի ունեցել է հատուկ նշանակության կարգավիճակ: ՄիԳ-31 երկտեղանի կործանիչ-կալանիչի իրանի երկարությունը 22 մետր 68 սմ է, առավելագույն թռիչքային քաշը հասնում է շուրջ 47 տոննայի, արագությունը ժամում 3400 կիլոմետրի, թռիչքի պրակտիկ առաստաղը (բարձրությունը) 20 600 մետրի, դինամիկ առաստաղը 30 000 մետրի:
Մնացյալը`  տեսանյութում:
«Կինժալ»-ի մասին նաև այստեղ`
 
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական