Սպանություն Երեւանում․ ոստիկանություն


Սպանություն Երեւանում․ ոստիկանություն

  • 12-03-2018 11:14:49   | Հայաստան  |  Իրավունք

Մարտի 11-ին ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մարտի 3-ին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել:
 
Նույն օրը նշված հասցեում հայտնաբերվեց տանտիրոջ դին՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքների հետքերով: Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների լայնածավալ միջոցառումների արդյունքում, ժամեր անց Վարդաշենի 9-րդ փողոցից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը:
 
 
Պարզվել է, որ մարտի 3-ին Վարդանյանը Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանել է բնակարանատիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և դեմքին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play