Ավարտվել է հրաձգության ՀՀ առաջնությունը


Ավարտվել է հրաձգության ՀՀ առաջնությունը

  • 12-03-2018 12:50:46   | Հայաստան  |  Սպորտ

Մարտի 9-ից 11-ը Երևանում տեղի է ունեցել գնդակային հրաձգության մեծահասակների ՀՀ առաջնությունը, որին մասնակցել է 80 մարզիկ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներից:
 
Տղաներից առաջնության հաղթողներ են դարձել՝
 
օդամղիչ հրացան 10 մ, 60 կրակոց վարժությունում Հայկ Բաբայանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան),
 
օդամղիչ ատրճանակ 10 մ, 60 կրակոց վարժությունում Նորայր Առաքելյանը (անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան),
 
վազող թիրախ, 10 մ, 30 + 30 կրակոց վարժությունում Հովհաննես Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան),
 
վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2 x 20 կրակոց վարժությունում
 
Հովհաննես Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան),
 
Աղջիկների մրցապայքարում լավագույնն են ճանաչվել՝
 
օդամղիչ ատրճանակ 10 մ, 60 կրակոց վարժությունում Էլմիրա Կարապետյանը (անձնական մարզիչ՝ Նորայր Առաքելյան),
 
օդամղիչ հրացան 10 մ, 60 կրակոց վարժությունում Մարիամ Միքայելյանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան),
 
վազող թիրախ, 10 մ, 30 + 30 կրակոց վարժությունում Լիլիթ Մկրտչյան (անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան),
 
վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2 x 20 կրակոց վարժությունում Լիլիթ Մկրտչյանը (անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան)։
 
Առաջնության լավագույն մարզիկ ճանաչված Լիլիթ Մկրտչյանը (նորմալ վազք՝ 562 միավոր, խառը վազք՝ 369 միավոր) արժանացել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի կողմից սահմանված նվերի և դրամական պարգևի:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play