Փարաքար գյուղում մեքենա է պայթել.ԱԻՆ


Փարաքար գյուղում մեքենա է պայթել.ԱԻՆ

  • 12-03-2018 15:20:27   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Մարտի 12-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ գազալցակայանում մեքենա է պայթել. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
 
  Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը և հոգեբանական աջակացության գծով հրահանգիչը: 
  Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Ջիվանու 2 հասցեի մոտ պայթել է «Nissan Tiida» մակնիշի 35 OF 192 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետևանքով տուժել է 1983 թ. ծնված Զ. Ս.-ը:
   Տուժածը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն