Հարկադիր կատարման ծառայությունը մարտի 5-ից 7-ը ստացել է 1662 դիմում և գրություն


Հարկադիր կատարման ծառայությունը մարտի 5-ից 7-ը ստացել է 1662 դիմում և գրություն

  • 12-03-2018 19:43:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 5-ից 7-ը Ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 1662 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 363 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 7 բողոքի: 
 
2018 թվականի մարտի 5-ից 7-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1135 քաղաքացի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն