Իրանը դեռևս տեղեկատվական դաշտում խոշորածավալ հարձակում է սկսել ԱՄՆ-ի վրա, ամբողջ աշխարհին մեծ սկանդալ է սպասվում (տեսանյութ)


Իրանը դեռևս տեղեկատվական դաշտում խոշորածավալ հարձակում է սկսել ԱՄՆ-ի վրա, ամբողջ աշխարհին մեծ սկանդալ է սպասվում (տեսանյութ)

  • 13-03-2018 18:58:08   | Հայաստան  |  Հասարակություն



 
Իրանը դեռևս տեղեկատվական դաշտում խոշորածավալ հարձակում է սկսել ԱՄՆ-ի վրա, ամբողջ աշխարհին մեծ սկանդալ է սպասվում: 
Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: 
 
Ըստ նրա՝ Իրանի Իսլամական Հանրապետության պատկան մարմիններն անհերքելի ապացույցների և փաստաթղթերի մի հսկա փաթեթ ունեն, որը կապացուցի՝ ԱՄՆ-ի գեներալները և սենատորները բազում անգամ հանդիպել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հետ:  
 
«Օր առ օր, ժամ առ ժամ գրանցված է, թե որտե՞ղ, ի՞նչ սենյակում է տեղի ունեցել նրանց հանդիպումը. կան լուսանկարներ, և այդ փաստը հնարավոր չէ ժխտել»,- նշեց Ս. Շաքարյանցը՝ հավելելով, որ վաղ թե ուշ այդ փաստաթղթերը փոխանցվելու են Իրանի արտգործնախարարությանը, որը սպասելու է գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի հրամանին դրանք հրապարակելու համար: 
 
Քաղաքագետի խոսքերով՝ կարելի է ենթադրել, որ Իրանը նշյալ փաստաթղթերը կհրապարակի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն դուրս կգա Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից: 
 
«Այդ դեպքում Իսրայելը և ԱՄՆ-ն պետք է պատասխան տան ամբողջ հանրությանը, ոչ թե միայն Սիրիայի կամ Իրաքի ժողովուրդներին, ու մենք շատ բաներ կիմանանք նաև Անդրկովկասի հետ կապված»,- նկատեց Ս. Շաքարյանցը՝ հավելելով, որ Իրանը փաստաթղթերը հրապարկելուց հետո նաև կպահանջի ողջ Մերձավոր Արևելքից դուրս հանել ամերիկյան և թուրքական զորքերը: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն