Վայրի կատվառյուծը շուրջ մեկ ժամ հետապնդել է անզեն կանադացուն, որն այդ ամբողջ ընթացքում զգացել է սարսափելի մահվան շունչը (տեսանյութ)


Վայրի կատվառյուծը շուրջ մեկ ժամ հետապնդել է անզեն կանադացուն, որն այդ ամբողջ ընթացքում զգացել է սարսափելի մահվան շունչը (տեսանյութ)

  • 13-03-2018 23:26:46   | Կանադա  |  Միջազգային



 
 
 
 
Կանադայի բնակիչներից մեկը, որն անտառում տեսախցիկ է տեղադրել կենդանիների դիտարկման համար, շուրջ մեկ ժամ չի կարողացել ազատվել իրեն հետապնդող կատվառյուծից: Այս մասին հաղորդել է UPI-ը:
Գիշատիչն Ադամ Բարշչին կպել- պոկ չի եկել Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում, Կեմպբելլ- Ռիվեր քաղաքից ոչ հեռու գտնվող անտառում: Այդ կողմերում արգելված է հրազենային զենքով որսորդությունը, դրա համար տղամարդն եղել է անպաշտպան: Բարշն իրեն հետապնդողին նկարահանել է տեսախցիկով:
«20 մետր այն կողմ նստած էր կատվառյուծի արուն, իսկական հրեշ, նայում էր ինձ,- պատմել է Ադամ Բարշչը:- Հաղթանդամ արու:- Եվ չկար, ինձ մոտ չկար զենք: Ինձ մոտ ոչինչ չկար: Իսկ նա հսկայական էր»: 
Տղամարդուն երեք անգամ հաջողվել է վախեցնել գազանին, սակայն այն ամեն անգամ վերադարձել է: Մի անգամ նա գիշատչին կորցրել է իր տեսադաշտից, բայց հետո լսել է նրա ձայնը, կատվառյուծը դուրս է եկել ծառերի արանքից: Պարզվել է, որ նա այդ ամբողջ ընթացքում շարունակել է հետևել մարդուն:
Կատվառյուծն աշխարհում կատվազգիների ամենախոշոր ներկայացուցիչներից մեկն է: Իր չափերով այդ գիշատիչը զիջում է միայն վագրին, առյուծին և հովազին, և այնքան հզոր ու համարձակ է, որ երբեմն կռվի մեջ է մտնում նույնիսկ արջի հետ, իսկ որոշ դեպքերում կարողանում է նույնիսկ նրան վախեցնել ու քշել: Միայն պաշտոնական տվյալների համաձայն, 1890-2004թթ. ընթացքում Հյուսիսային Ամերիկայում տեղի է ունեցել մարդու վրա կատվառյուծի հարձակման 88 դեպք: Կատվառյուծների առավել խոշոր ներկայացուցիչների երկարությունը հասնում է 180 սանտիմետրի, իսկ քաշը` 105 կիլոգրամի: Արուն, որը հետապնդել է Բարշչին, կշռել է մոտ 63 կգ: Դա համապատասխանում է կատվառյուծների միջին քաշին:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play