Ամերիկահայ սիրված երգիչ Հարութ Բալյանի սպասված մենահամերգը Երևանում.տեսանյութ


Ամերիկահայ սիրված երգիչ Հարութ Բալյանի սպասված մենահամերգը Երևանում.տեսանյութ

  • 14-03-2018 10:25:25   | Հայաստան  |  Մշակույթ



 
 
Ամերիկահայ սիրված երգիչ Հարութ Բալյանը բացառիկ մենահամերգով հանդես կգա Երևանում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 15-ին, ժամը 19:00 անցկացվելիք համերգային շոուի հատուկ հյուրերը կլինեն Սուպեր Սաքոն և DJ Sammy Flash-ը:
 
Երկար սպասված համերգին կհնչեն հին ու նոր սիրված երգեր, կներկայացվեն դուետներ, անակնկալ դուետ համար, ինչպես նաև տեղի կունենա բոլորովին նոր երգի պրեմիերա: Այս ամենը կուղորդվի շքեղ լուսային շոուով և կենդանի նվագակցությամբ:
 
Հարութ Բալայանը ծնվել է Երևանում։ Մանկուց սիրել է երաժշտություն և երգ։ Տասը տարեկանում ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ։ Երաժշտության հանդեպ սերը հետագայում վերածվում հայտնի երգիչ դառնալու երազանքի։ Վերջինս իրականանում է 24 տարեկանում, 2003 թ. հուլիսին, երբ ձայնագրվում է նրա առաջին ալբոմը։
 
Համերգի կազմակերպիչներն են YEGHOYAN Production-ը և HB productions-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ