22 բազմաբնակարան շենքերում վերանորոգվել է 23 մուտք


22 բազմաբնակարան շենքերում վերանորոգվել է 23 մուտք

  • 14-03-2018 16:51:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով ընթանում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2018 թվականի աշխատանքները: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտն ընդհանուր առմամբ կվերանորոգվի 1615 մուտք: Վաղ գարնանից մեկնարկած գործընթացով 22 բազմաբնակարան շենքերում վերանորոգվել է 23 մուտք:
 
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերի նորոգման նկատմամբ ցուցաբերվում է համալիր մոտեցում. շքամուտքերից բացի ամբողջությամբ նորոգվում են նաև շենքերի հարկաբաժինները: Աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն, իսկ որակի նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play