Նոյեմբերյանում գազատարի վնասման հետևանքով չեն գործում կրթական հաստատությունները․«Արմենպրես»


Նոյեմբերյանում գազատարի վնասման հետևանքով չեն գործում կրթական հաստատությունները․«Արմենպրես»

  • 14-03-2018 17:27:42   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բեռնատարի բախման հետեւանքով գազատար է վնասվել, ինչի արդյունքում քաղաքի 70 տոկոսը գազազրկվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանն ասաց, որ գազատարի վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Նախօրոք տեղեկացրել էինք նախակրթարաններին եւ դպրոցներին, որ գազամատակարարում չի լինելու, եւ դրանք այսօր չեն աշխատի»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ գազամատակարարումը կվերականգնվի 1-2 ժամից:
 
Կարեն Աբազյանի խոսքով` վթարի փոխհատուցման հետ կապված ծախսերի մասին դեռ տեղեկատվություն չկա:
 
Վթարը տեղի է ունեցել լույս մարտի 14-ի գիշերը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը