Իրանական խոշորագույն ավիաընկերությունն աշխատանքի կվերցնի կին օդաչուների


Իրանական խոշորագույն ավիաընկերությունն աշխատանքի կվերցնի կին օդաչուների

  • 14-03-2018 17:41:36   | Իրան  |  Հասարակություն

 
Iran Air իրանական խոշորագույն ավիաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատատեղեր բացել կին օդաչուների համար: 
 
Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է իրանական Tehran Times պարբերականը: 
 
«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր աշխատակիցների շարքերում լինեն նաև կին օդաչուներ»,- աղբյուրը մեջբերում է ավիաընկերության ղակավար Ֆարզանե Շարաֆբաֆի հայտարարությունը: 
 
Նշվում է, որ տարվա մեջ մեկ անգամ Iran Air-ը հայտարարում է մի շարք թափուր աշխատատեղերի մասին, իսկ այս տարի շեշտը դրվել է թույլ սեռի ներկայացուցիչներին՝ որպես օդաչուներ ընդգրկելու վրա: 
 
Ներկա պահին ընկերության միջին օղակներում աշխատում են 16 տոկոս կանայք: 
Iran Air ավիաընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Թեհրանում, երկրի ներսում ապահովում է 25 երթուղի, ինչպես նաև տասնյակ միջազգային չվերթներ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն