Հայաստանում զինված հեղաշրջում է նախապատրաստվում


Հայաստանում զինված հեղաշրջում է նախապատրաստվում

  • 14-03-2018 20:25:53   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
Այս հետևությանը կարելի է հանգել` կարդալով «Ժամանակ» թերթի այսօրվա համարում հրապարակված «Քաղաքական զինապահեստներ են հայտնաբերվել. ոստիկանությունը տեղեկություններ ունի» վերտառությամբ հոդվածը:
«Ժամանակ»-ը գրել է. «Վերջին շրջանում ոստիկանությունը հաճախ է հաղորդագրություններ տարածում հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի մասին:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ դրանք ոչ թե սովորական կրիմինալ, այլ քաղաքական զինապահեստներ են:
Մեր աղբյուրը պնդում է, որ ոստիկանությունը շարունակում է ակտիվ որոնողական աշխատանքները, քանի որ օպերատիվ տեղեկություններ կան, որ պահեստավորված զենքի քանակը ավելի մեծ է, քան մինչև այժմ հայտնաբերվածը»:
Թեև առավել մանրամասն կարելի է կարդալ «Ժամանակ»-ի այսօրվա համարում, սակայն նշված չէ, թե թերթին որտեղից են հայտնի դարձել այդ տեղեկությունները: Այնուհանդերձ,  ուշագրավ է այն փաստը, որ ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ ԱԱԾ կայքում որևէ հերքում չկա վերոնշյալ հրապարակման կապակցությամբ, ինչը դրդում է մտածել, որ իսկապես հայտնաբերվել են զինապահեստներ, ու դրանք, ինչպես նշված է, քաղաքական են:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play